Ֆրանսիայի Նանտ քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել 15-րդ դարի Սուրբ Պողոս-Պետրոս տաճարում։ Այն Ֆրանսիայի ամենամեծ գոթական եկեղեցիներից մեկն է:
Հրդեհի մեկուսացման աշխատանքներին մասնակցել է 70 փրկարար։ Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը, հրշեջ-փրկարարական ծառայության պետ Լորան Ֆերլեյը հայտնել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարի սցենարը չի կրկնվի՝ հաղորդում է Figaro-ն:
Տաճարի ներսում կրակի երեք օջախ է եղել, ինչը թույլ է տալիս ենթադրել կրակի ծագման միտումնավոր լինելու մասին։
Սբ․Պողոս-Պետրոս տաճարի շինարարությունը սկսվել է 1434 թվականին և տևել 457 տարի՝ այն ավարտվել է 1891 թվականին։