Շարունակվում է ԱՀ էներգահամակարգի վերազինումը։ «Արցախէներգո» ՓԲԸ գործադիր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանի հավաստմամբ՝ ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարձր լարման ցանցի զարգացման նպատակով լիովին վերափոխել ենթակառուցվածքները և մեծացնել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները։ Իրականացվող աշխատանքների շնորհիվ տարեկան 500 մլն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա կմատակարարվի Հայաստանի Հանրապետություն։
Քառամյա ռազմավարական ծրագիրը, որը մեկնարկել է 2019 թ. և նախնական հաշվարկներով կարժենա 17 մլրդ դրամ, ավարտին կհասցվի 2023-ին։