Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հաղորդում են, որ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Արտակ Միրզոյանին Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով։
Հանձնաժողովի նախկին ղեկավար Միքայել Վիրաբյանը նշանակվել է աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար։