Ջորջիայի Ատլանտա քաղաքում քանդել են արագ սննդի ռեստորանը, որի կողքին ոստիկանությունը գնդակահարել էր աֆրոամերիկացի Ռեյշարդ Բրուքսին: Այս մասին հաղորդել է տեղական Fox5 հեռուստաալիքը:
Լրատվական ծառայությունը չի նշում Wendy's-ի՝ ամերիկյան արագ սննդի ռեստորանի քանդման պաշտոնական պատճառները, բայց ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հունիսի 12-ին Բրուքսի մահվանից հետո այդ վայրը դարձել է ռասիզմի դեմ պայքարող շատ ցուցարարների հավաքման կետ:
Իրավիճակն այստեղ սրվեց, երբ հուլիսի 4-ին խանութի մոտ ոստիկանը գնդակահարեց անչափահաս երեխայի:
Արագ սննդի ցանցի ներկայացուցիչը հայտարարել է, որ ռեստորանը որոշվել է քանդել «քաղաքի իշխանությունների հետ համագործակցության արդյունքում և հանուն անվտանգության»: