ԱՄՆ-ում նորից հիշել են 2017 թվականին նախագահ Թրամփի հայտարարությունը Պուերտո Ռիկոյի մասին: Այդ տարի «Մարիա» փոթորիկը ավերեց Պուերտո Ռիկոն, կյանքից զրկեց երեք հազար քաղաքացու, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ առաջարկեց վաճառել կղզին: Այս մասին The New York Times-ին ասել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի նախկին պաշտոնակատար Էլեյն Դյուկը:
Ըստ նրա՝ Թրամփն այդ ժամանակ իրեն ներկայացրեց ոչ այնքան որպես քաղաքական գործիչ, որքան գործարար: Նա առաջարկել է «վաճառել կղզին կամ ազատվել այդ ակտիվից»: Դյուկը նաև նշել է, որ այդ բառերի հնչելուց հետո գաղափարն այլևս երբեք չի քննարկվել Սպիտակ տանը:
Պուերտո Ռիկոն ղեկավարում է Միացյալ Նահանգները, բայց տարածքը ԱՄՆ-ի մաս չէ: Պուերտոռիկացիներն ունեն երկքաղաքացիություն` Պուերտո Ռիկոյի և ԱՄՆ-ի, բայց իրավունք չունեն մասնակցելու Միացյալ Նահանգների նախագահի ընտրությանը: