Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց «Մարտի 1»-ի գործով դատախազների միջնորդությունը: Հիշեցնենք՝ մեղադրողները խնդրել էին սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը՝ ճանաչելով այն իրավունքի չարաշահում։
Որոշումը հրապարակելիս դատավորը նշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում դատավարության կողմերի միջնորդություն ներկայացնելու որևէ սահմանափակում չկա, նույնիսկ ոչ իրավաչափ վարքագիծը չի կարող հիմք հանդիսանալ դատական գործի նախապատրաստական ենթափուլն ու միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը սահմանափակելու համար, քանի որ նման կարգավորում առկա չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում: Դատավորի խոսքով, մեղադրողների միջնորդությունը չի կարող բավարարվել հենց համապատասխան կարգավորումների բացակայության հիմքով:
Դատական նիստն ընդմիջվեց մինչև հուլիսի 14-ը: