Բրիտանական ոստիկանությունը իրականացրել է երկրի պատմության մեջ խոշորագույն գործողություններից մեկը, հայտնում է euronews-ը: Առգրավվել են 2 տոննա թմրանյութ, գողացված իրեր, ավելի քան 50 միլիոն ֆունտ ստեռլինգ գումար, տասնյակ հրազեն, ձերբակալվել է մոտ 750 հանցագործ: Նրանք տարբեր հանցավոր խմբավորումների անդամներ են, որոնք իրականացրել են կողոպուտ, պատվիրված սպանություններ և մարդկանց առևանգումներ:
Սքոթլանդ Յարդը նշել է, որ գործողությունն իրականացրել են՝ ստանալով եվրոպական մի շարք երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի և Նիդեռլանդների ոստիկանության աշխատակիցների աջակցությունը:
Իսկ հաջողության հասել են հանցավոր խմբերի կողմից օգտագործվող EncroChat հեռահաղորդակցական փակ ցանցը կոտրելու միջոցով: Ցանց ներթափանցելու ոստիկանության փորձերը ձգվել են մի քանի տարի, ինչի արդյունքում հնարավորություն է ստեղծվել հարվածել Միացյալ Թագավորության քրեական աշխարհի վերին շերտին: