ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիաների քանակի նոր ռեկորդ` օրական 55 հազար դեպք: Այդ մասին են վկայում Ջոնս Հոփկինսի համալսարանի կայքում հրապարակված տվյալները:
Մեկ օր առաջ հաղորդվել էր 50,000 նոր դեպքի մասին: Ծանր վիճակ է հատկապես Տեխասում, Կալիֆոռնիայում, Ջորջիայում, Արիզոնայում և Ֆլորիդայում:
Հուլիսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր, որ շուտով կհայտնվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, իսկ վարակն էլ, ըստ նախագահի, ինչ-որ պահի կվերանա:
Միացյալ Նահանգները շարունակում է մնալ կորոնավիրուսով վարակվածների ամենաշատ թվով երկիրը: Ըստ վերջին տեղեկությունների՝ կա ավելի քան 2,8 միլիոն վարակ, մահացել է 131,4 հազար մարդ: Ընդհանուր առմամբ աշխարհում վարակված է 11 միլիոն մարդ, COVID-19 համաճարակը տարածվել է 188 երկրում: