Միացյալ Նահանգների առողջապահության ոլորտի չորս բարձրաստիճան ղեկավարները, այդ թվում՝ երկրի գլխավոր համաճարակաբան Էնթընի Ֆաուչին, մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ վկայություն կտան ԱՄՆ Կոնգրեսի առջև: Թեմային է անդրադարձել New York Times պարբերականը:
Ոլորտի բոլոր չորս պատասխանատուները Ներկայացուցիչների պալատի օրենսդիրների առջև ելույթ էին ունեցել նաև անցյալ շաբաթ ու զգուշացրել կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին, որը կարող է համընկնել սեզոնային գրիպի հետ: Բժիշկների կանխատեսումները ամենևին լավատեսական չեն: Նրանց հավաստմամբ՝ «իրականում սա դեռ սկիզբն է»:
ԱՄՆ-ի առնվազն 30 նահանգում վարակի տեմպն աճում է: Շատ նահանգներ ու քաղաքներ հրաժարվում են սահմանափակումները թուլացնելու և վերաբացվելու որոշումից: