ԱՄՆ-ը կապ է տեսել Եվրոպայում ճառագայթման բարձր մակարդակի և ռուսական Буревестник միջուկային թևավոր հրթիռի փորձարկումների միջև: Այս մասին գրում է ամերիկյան Popular Mechanics հրատարակությունը:
Պարբերականը հիշեցնում է 2019 թվականի օգոստոսին Արխանգելսկի մարզում ստեղծված արտակարգ դրության մասին, երբ, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, պայթել էր Ռուսաստանի նորագույն զենքի՝ Буревестник թևավոր հրթիռի նախատիպը: Միջադեպի հետևանքով զոհվել էր «Ռոսատոմի» հինգ աշխատակից:
Լրատվամիջոցները ենթադրում են, որ նման դեպք է տեղի ունեցել նաև հիմա՝ առաջացնելով ռադիացիայի աճ Ռուսաստանի սահմաններին: