Պաղեստինյան տարածքների անեքսիան անօրինական է, և Իսրայելը պետք է հրաժարվի նման պլաններից՝ երկուշաբթի Ժնևում ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը: Նա շեշտել է, որ բռնակցումը հղի է աղետալի հետևանքներով պաղեստինցիների, Իսրայելի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար, այս մասին հաղորդել Euronews-ը:
«Անեքսիան անօրինական է»,- ասել է Բաչելեթը՝ կոչ անելով Իսրայելին՝ «լսել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին և գեներալներին, ինչպես նաև աշխարհի բազմաթիվ ձայներին՝ զգուշացնելով, որ չպետք է հետևել այս վտանգավոր ճանապարհին»:
«Անեքսացիայի հետևանքները հնարավոր չէ կանխատեսել,- ասել է գերագույն հանձնակատարը:- Դրանք, ամենայն հավանականությամբ, աղետալի կլինեն պաղեստինցիների, Իսրայելի և ավելի լայն տարածաշրջանի համար»: