Հնդկաստանը շատ շտապ ձեռք կբերի ռուսաստանյան МиГ-29 և Су-30МКИ կործանիչներ, ինչպես նաև С-400 հակաօդային պաշտպանության համակարգեր՝ կապված Չինաստանի և Պակիստանի հետ հարաբերությունների վատթարացման հետ: Այս մասին հայտնում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով հնդկական ռազմական աղբյուրները:
Նրանք ասել են, որ Դելին պետք է անհապաղ չեզոքացնի այն երկրներից սպասվող վտանգները, որոնք արագ արդիականացնում են իրենց օդուժը: Ըստ Հնդկաստանի, ագրեսիայի դեպքում ռուսական զենքերը թշնամուն կզրկեն օդում գերակայություն ձեռք բերելու հնարավորությունից:
Թերթը գրում է, որ անցյալ տարի Հնդկաստանը պայմանագիր է կնքել С-400-ի մատակարարման վերաբերյալ և արդեն փոխանցել է մոտ 800 միլիոն դոլար: Հնդկաստանը պետք է զենքը ձեռք բերեր 2021 թ., սակայն երկրի պաշտպանության նախարարի Ռուսաստան կատարած այցից հետո հայտնի դարձավ, որ Դելին ակնկալում է զենքը ստանալ մինչև 2020 թվականի վերջը: