Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է ԽՍՀՄ դերը Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակում: Այս մասին նա ասել է այսօր Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ անցկացված շքերթում ունեցած իր ելույթի ժամանակ:
«Մենք միշտ կհիշենք, որ խորհրդային ժողովրդը, տարբեր ազգությունների միլիոնավոր մարդիկ՝ Խորհրդային Միության բոլոր հանրապետություններից, ջարդեցին նացիզմը»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը: «Մեր ժողովուրդն էր, որ կարողացավ հաղթել սարսափելի չարիքին»,- շեշտել է Պուտինը:
Պետության ղեկավարը նշել է, որ պարզ չէ, թե ինչպիսին կլիներ աշխարհի հետագա ճակատագիրը, եթե Կարմիր բանակն այն չպաշտպաներ: «Խորհրդային զինվորներին պատերազմ պետք չէր, ո՛չ ուրիշ երկրներ, ո՛չ փառք, ո՛չ պատիվ: Նրանք ձգտում էին վերջ տալ թշնամուն, հաղթել և վերադառնալ տուն: Եվ նրանք անփոխարինելի գին վճարեցին Եվրոպայի ազատության համար»,- հիշեցրել է Պուտինը:
Զինվորական շքերթը սկսվել է Մոսկվայի Կարմիր հրապարակում ժամը 10:00-ին: Կենտրոնական հարթակում էին Վլադիմիր Պուտինը, վետերաններն ու միջոցառման հյուրերը: Այս տարի, Հաղթանակի օրվա առթիվ, Մոսկվա են ժամանել Աբխազիայի, Սերբիայի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հարավային Օսիայի նախագահները: