Մեքսիկայի հարավում տեղի ունեցած 7,7 բալ ուժգնության երկրաշարժից հետո ցունամի է սպառնում չորս երկրի՝ Մեքսիկայի, Գվատեմալայի, Էլ Սալվադորի և Հոնդուրասի արևմտյան ափերին: Այս մասին հայտարարել է ցունամիից զգուշացման ամերիկյան կենտրոնը:
Սեյսմոլոգները հայտնում են, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օահակա նահանգի Կրուսեսիտա քաղաքից 12 կմ հեռավորությամբ: Կան զոհեր ու վիրավորներ:
Մեքսիկայի մայրաքաղաքում ստորգետնյա ցնցումներն ավելի թույլ են եղել, բայց անվտանգության նկատառումներով շենքերից տարհանված բնակիչներին թույլ չեն տվել վերադառնալ իրենց տները: