Թուրք հայտնի ըմբշամարտիկ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ռըզա Քայաալփը խորհրդական է նշանակվել Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարարությունում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամձամբ է ստորագրել մարզիկի նշանակման հրամանը։
Այս նշանակումը երկրում բուռն քննարկումների թեմա է դարձել, քանի որ Ռըզա Քայաալփը հայտնի է Թուրքիայի փոքրամասնությունների հանդեպ իր անհանդուրժողական վերաբերմունքով:
2013-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգում տեղի ունեցած զանգվածային ու տևական բողոքի ցույցերի ժամանակ Քայաալփը հայերին ու հույներին էր մեղադրում դրանք կազմակերպելու և երկրում անկայունություն հրահրելու համար։
Հայերին վիրավորող գրառումների համար FILA-ն թուրք մարզիկին որակազրկել էր 6 ամիս ժամկետով։