Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում է անցկացվել նաև Սիրիայի ռուսական Հմեյմիմ ավիաբազայում:
Ռուսական ԶԼՄ-ները նշել են, որ ռուս և սիրիացի զինվորներն ու սպաները կողք կողքի քայլել են` խորհրդանշելով ահաբեկչության դեմ երկու երկրների համատեղ պայքարը: Դամասկոսից հանդիսավոր երթին մասնակցել են ծովային սպաներն ու հատուկ նշանակության մարտիկները:
Օգտագործվել են սիրիական ռազմական մեքենաները, որոնք ապացուցել են արդյունավետությունը անապատում ընթացող մարտերի ժամանակ:
Շքերթին մասնակցել են նաև ռուսական ինքնաթիռներն ու ուղղաթիռները, որոնք ստանձնել են Սիրիայի երկնքի հսկողությունը: