Հունիսի 20-ին չեչենական սփյուռքը ծրագրել էր հավաք անցկացնել Փարիզի Բաստիլի հրապարակում՝ «ֆրանսիական հանրությանը ներկայացնելու» Դիժոն քաղաքում տեղի ունեցած բռնությունների իրենց վարկածը: Սակայն Փարիզի իշխանությունն արգելել է հանրահավաքի անցկացումը, որից հետո չեչենները տարածել են հաղորդագրություններ՝ համայնքի անդամներին հորդորելով չհավաքվել և չսադրել ոստիկանությանը:
Դիժոնում խռովությունները սկսվեցին, երբ չեչենական սփյուռքի անդամները որոշեցին վրեժ լուծել թմրանյութեր վաճառող տեղացիների կողմից 16-ամյա չեչենին ենթադրաբար ծեծի ենթարկելու համար: Փոխհրաձգությունից 11 մարդ էր վիրավորվել, մի մասի վիճակը ծանր է:
Ըստ տեղեկությունների՝ խռովություններից հետո հակամարտող կողմերը հանդիպել են մզկիթում և պայմանավորվել հրադադարի մասին: