ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, զգուշացնում են օդերևութաբանները։
Հանրապետության տարածքում հունիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-13-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում՝ հունիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-11-ը, 13-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ: