ՌԴ առողջապահության նախարարությունը գրանցել է COVID-19-ի բուժման համար նախատեսված ևս մեկ դեղամիջոց: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ գրանցման վկայական ստացել է Լևիլիմաբ դեղամիջոցը, որի ապրանքային անվանումն է Իլսիրա:
Դեղամիջոցը ցուցված է կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդներին: Լևիլիմաբն արտադրում է կենսատեխնոլոգիական Biocad ընկերությունը: