Իրավապաշտպան և բողոքական քահանա Էլ Շարփթոնը հայտարարել է Վաշինգտոնում նոր երթ կազմակերպելու մասին` հետևելով 1963-ին Մարտին Լյութեր Քինգ կրտսերի կազմակերպած հանրահավաքի օրինակին:
«Մենք պետք է վերադառնանք Վաշինգտոն և պաշտպանենք բոլորի՝ սևերի, սպիտակների, իսպանացիների, արաբների իրավունքները, ասենք, որ ժամանակն է վերջ տալ այս ամենին»,- ասել է հոգևորականը քարոզի ժամանակ:
Երթը նախատեսված է օգոստոսի 28-ին՝ Մարտին Լյութեր Քինգ կրտսերի ելույթի 57-րդ տարեդարձի օրը:
1963 թ. օգոստոսի 28-ին Վաշինգտոնում անցկացված խաղաղ ցույցը համարվում է ԱՄՆ-ում մարդու իրավունքների կարևոր շարժումներից մեկը: Այդ օրը 200-300 հազար մարդ է դուրս եկել բողոքելու անհավասարության դեմ, նրանց ավելի քան 80 տոկոսը սևամորթ քաղաքացիներ էին:
Տարբեր տեղեկություններով՝ օգոստոսի 28-ին սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհաստատի նախագահի իր թեկնածությունը Հանրապետական կուսակցությունից: