Մեծ Բրիտանիայում տեսակապի միջոցով անցկացվել է պատվաստանյութերի վերաբերյալ համաշխարհային գագաթնաժողովը, որին մասնակցել է 35 երկրի ներկայացուցիչ: Մասնակիցները խոստացել են 2021-2025 թթ. ավելի քան 8 միլիարդ դոլար տրամադրել այդ ծրագրին:
Եվրահանձնաժողովը պատրաստ է առաջիկա հինգ տարվա ընթացքում 300 միլիոն եվրո հատկացնել պատվաստանյութերի և իմունիզացիայի ծրագրին, Ֆրանիան՝ 500 միլիոն եվրո:
Այժմ Covid-19-ի դեմ պատվաստանյութի մշակումը մոտենում է մարդկանց վրա փորձարկելու փուլին:
«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովայի կարծիքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը մի տեսակի չի լինի. կհայտնվի միանգամից մի քանի դեղամիջոց բնակչության տարբեր խմբերի համար: Միաժամանակ, պարզ չէ, թե երբ է սկսվելու պատվաստանյութերի օգտագործումը: Շատերը քիչ հավանական են համարում, որ այն պատրաստ լինի աշնանը, երբ սպասվում է կորոնավիրուսի համաճարակի նոր ալիք: