Իսպանիայի օրենսդիր մարմինը հավանության է արժանացրել երկրում արտակարգ դրությունը մինչև հունիսի 21-ը երկարաձգելու առաջարկը: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Սա, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, եվրոպական երկրում արտակարգ ռեժիմի ժամկետը երկարաձգելու արդեն վեցերորդ որոշումն է: Չնայած մարտի կեսերից Իսպանիայում մտցված կարանտինային ռեժիմից հետո որոշ սահմանափակումներ թուլացվել էին, այժմ դրանք կրկին ուժի մեջ կլինեն:
Իսպանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերը գերազանցում են 240300-ը: