Եվրամիությունը պատրաստվում է արտակարգ իրավիճակների համար նախատեսված 2.7 միլիարդ դոլար արժողությամբ հիմնադրամն օգտագործել նախապես խոստացված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը գնելու վրա: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Նախաձեռնությունը քննարկվել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան ու Նիդեռլանդները հայտարարել էին, որ արագացնում են պատվաստանյութի ստեղծման գործընթացն իրականացնող դեղագործական ընկերությունների հետ բանակցությունները: