Ռուսաստանի Դաշնության 84 շրջաններում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 8863 նոր դեպք՝ գրում է Lenta.ru կայքը: Այս մասին տեղեկացնում են վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կա 423741 վարակված: Այսօրվա վարակվածներից ավելի քան 41 տոկոսի մոտ կլինիկական ախտանշաններ չկան: