Վերջին երեք ամիսների ընթացքում 31 երկրում բռնկված կորոնավիրուսի վարակից մահացել է 127 լրագրող: Վիճակագրական տվյալները հրապարակել են Press Emblem Campaign անկախ լրագրողական ասոցիացիայի ժնևյան կենտրոնակայանից՝ գրում է РИА Новости-ն:
COVID-19-ի զոհ դարձած լրագրողների 2/3-ը մահացել են պրոֆեսիոնալ մասնագիտական պարտականությունները կատարելիս: Միայն մայիսին մահացել է 72 մարդ:
Ասոցիացիայի ղեկավարը հայտնել է, որ լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչներ մահացել են աշխատանքային պարտականությունները կատարելիս անհրաժեշտ պաշտպանիչ միջոցների բացակայության պատճառով:
Առավել շատ մահեր գրանցվել են Լատինական Ամերիկայում: Առաջին տեղում Պերուն է, հաջորդում են Բրազիլիան, Մեքսիկան: Լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջանում մահացության դեպքեր կան նաև ԱՄՆ-ում և Ռուսաստանում: