Կառավարության ձևավորման աշխատանքների շրջանակում այսօր երկու աշխատակազմերի պատասխանատուներին եմ ներկայացրել ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանին և տարածքային կառավարման ու զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Անդրադարձել եմ առկա խնդիրներին՝ պարենային անվտանգությունից մինչև քաղաքացիներին փայտահատման համար տրամադրվող թույլտվություններ, և մատնանշել այն պահանջները, որոնք անվերապահորեն պետք է հավուր պատշաճի կատարվեն այդ նախարարությունների կողմից»,- գրել է ԱՀ նախագահը: