ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ նշելով, որ գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում և մասնակցում է կորոնավիրուսով պացիենտների ընդունմանն ու դուրսգրմանը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ, մասնակցում եմ կորոնավիրուսով պացիենտների ընդունմանն ու դուրսգրմանը։ Այս ընթացքում հանդիպեցի կովիդ-դրական մայրիկի` իր 4 օրական նորածնի հետ, 4 ամսական կովիդ-դրական հղի կնոջ, 65-ամյա կովիդ-դրական տղամարդու, ում կովիդ-դրական կինն ու որդին արդեն իսկ այլ հիվանդանոցում էին, 4 շտապօգնության բրիգադների Երևանից ու մարզերից, ովքեր պացիենտներ էին տեղափոխում...»,- գրել է Թորոսյանը: