Ռուսաստանի Դաշնության 83 շրջաններում մեկ օրում գրանցվել է վարակման 8952 նոր դեպք: Այսպիսով՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 396575: Այս մասին տեղեկացնում են ՌԴ վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից՝ գրում է РИА Новости-ն:
Ի դեպ, մոտ 9000 վարակվածների ավելի քան 41 տոկոսի մոտ կլինիկական ախտանշաններ չկան:
Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 181 հիվանդ: Համավարակի ամբողջ ընթացքում այս երկրում մահացության ցուցանիշը կազմում է 4555: