Կորոնավիրուսով վարակման ու մահացության դեպքերը նվազում են Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ գրում է ТАСС գործակալությունը:
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ լրատվամիջոցներին կներկայացվի կորոնավիրուսի թեստավորման մեծ զեկույց: Դոնալդ Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգների վարչակազմը դեռևս հսկայական աշխատանք ունի կատարելու, քանի որ համավարակը լուրջ վնաս է հասցրել երկրի տնտեսությանը:
ԱՄՆ նախագահը հայտնել է, որ ստիպված են եղել չափազանց արագ փակել տնտեսությունը: Միաժամանակ, Թրամփի խոսքով՝ երկրում արձանագրվել են հիանալի նախնական ցուցանիշներ թե՛ տնտեսական ոլորտում և թե՛ վարակի դեմ դեղամիջոցի ստեղծման գործում: