ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին կանխատեսել է գյուղական տուրիզմի բում կորոնավիրուսային պանդեմիայից հետո:
Փորձագետն ակնկալում է, որ ճանապարհորդության այս տեսակը կդառնա ամենատարածվածը, քանի որ զբոսաշրջիկները կխուսափեն մարդաշատ վայրերից, ներառյալ՝ հայտնի լողափերն ու ծովային առողջարանները:
Ըստ մասնագետի՝ արձակուրդի մեկնողները արտասահմանյան ուղղություններ ընտրելիս նոր առաջնահերթություններ կունենան: Ըստ Պոլոլիկաշվիլիի հավաստիացումների՝ այժմ զբոսաշրջիկները մեծ ուշադրություն կդարձնեն տեղական առողջապահության որակի վրա: