«Ես դարձյալ այն սկզբունքին եմ, որ կորոնավիրուսն ավելին է, քան հիվանդությունը: Հիվանդությունը ներկա իրավիճակի կեսն է, գուցե ավելի քիչ, մնացածը քաղաքականություն է»,- հայտարարել է Լուկաշենկոն Մինսկի տրակտորային գործարան կատարած այցի ժամանակ:
«Մարդիկ հիմարացել են: Սա է պահի առանձնահատկությունն ու բարդությունը»,- ասել է Բելառուսի նախագահը:
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր Արևմուտքի հարուստ երկրներում առկա գործազրկության մասին: « Փառք Աստծո, որ մենք չփակվեցինք ու խուսափեցինք դրանից»,- ասել է պետության ղեկավարը՝ նշելով արտադրությունը չդադարեցնելու որոշման ճիշտ լինելը:
Կորոնավիրուսի դեմ պայքարում Բելառուսում կարանտինի խիստ սահմանափակումներ չկիրառվեցին: Լուկաշենկոն դա բացատրել է տնտեսական պատճառներով, իսկ համաճարակի շուրջ ստեղծված վիճակը մի քանի անգամ անվանել է փսիխոզ: