Չինաստանի խորհրդարանն ընդունել է Հոնկոնգի ազգային անվտանգության աղմկահարույց օրինագիծը: Գլոբալ ֆինանսական հանգրվանի ակտիվիստներն ու Արևմուտքը մտավախություն ունեին, որ օրինագիծը կվտանգի Հոնկոնգին տրված հատուկ ինքնավարությունն ու ազատությունը: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Օրենքը հանցանք է ենթադրում Հոնկոնգում Չինաստանի իշխանությանը չերթարկվելը: Այն ուղղված է լինելու Հոնկոնգում կազմալուծման, դիվերսիաների, ահաբեկչության և արտաքին միջամտության դեմ պայքարին: Հոնկոնգում հակակառավարական ցույցերի մասնակիցների հավաստմամբ՝ որոշումով վերջ կդնի շրջանի բացառիկ կարգավիճակին: