Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը հայտնել է, որ մարտ ամսից ի վեր 13 երկրում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի հետ կապված 208 հարձակում առողջապահության ոլորտի մասնագետների վրա, թեև այս դժվարին պայմաններում վարակվածների փրկության համար պայքարող բուժաշխատողների աշխատանքի համար երախտապարտների թիվը նույնպես քիչ չէ: Այս մասին գրում է Al Arabiya-ն:
Պարբերականը նշում է, որ բուժաշխատողների դեմ բռնության դեպքերը շատանում են, չնայած առողջապահության համակարգի աշխատակիցներն ավելի շատ ունեն աջակցության և կարեկցանքի կարիք:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարության հավաստմամբ՝ դեպքերի 23 տոկոսը ֆիզիկական հարձակումներ են, 20 տոկոսը՝ խտրականության դրսևորում, մնացածը՝ սպառնալիքներ ու վիրավորանքներ: