Չուվաշիայի Հանրապետության նախկին ղեկավար Միխայիլ Իգնատիևը Ռուսաստանի Գերագույն դատարան վարչական հայց է ներկայացրել՝ վիճարկելու իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին նախագահ Պուտինի հրամանագիրը: Դատական նիստը նշանակվել է հունիսի 30-ին:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում շրջանառվել է տեսանյութ, որում Իվգրատևը՝ այն ժամանակվա Չուվաշիայի ղեկավարը, զվարճացել է՝ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցին դնելով ծիծաղելի իրավիճակում: Նա ստիպել է փրկարարին ցատկել ծառայողական նոր մեքենաների բարձր պահված բանալիները վերցնելու համար: Չուվաշիայում դրվագը անվանել են «ընկերական կատակ», բայց Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը Իգնատևի պահվածքը համարել է անընդունելի:
Դրանից հետո նահանգապետին հեռացրել են Միասնական Ռուսաստան կուսակցությունից, նախագահ Պուտինն էլ ազատել պաշտոնից՝ վստահության բացակայության պատճառաբանությամբ: Շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Պետդումայի պատգամավոր՝ «Արդար Ռուսաստան» կուսակցությունից Օլեգ Նիկոլաևը: