Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է իր կադրային առաջին նշանակումներին:
«Կադրերի ճիշտ ընտրությունն արդյունավետ կառավարման հիմքն է: Ուրախ եմ, որ առաջին փոփոխությունները հանրության մեջ հիմնականում դրական ազդակներ են առաջացրել: Վստահեցնում եմ, որ ոչ ոք մեր երկրում արտոնյալ չի լինելու՝ անկախ զբաղեցրած պաշտոնից: Իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց պահվածքով ոչ ընդունելի վարքագիծ կդրսևորեն, մեզ հետ քայլելու իրավունք չեն ունենա»,- գրել է նա Ֆեյսբուքի էջում: