Իսպանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Եվրամության անդամները պետք համընդհանուր մոտեցում ցուցաբերեն սահմանները բացելու, Շենգենյան գոտու երկրների միջև ազատ տեղաշարժվելու գործում՝ տեղեկացնում է Euronews-ը:
Իսպանիայի կառավարության հավաստմամբ՝ Եվրամիության սահմանների բացումը պետք է համընդհանուր որոշում լինի, նույնիսկ եթե եվրոպական առանձին երկրներ տարբեր ժամանակահատվածում են թուլացնում կարանտինային ռեժիմն ու սահմանափակումները:
Եվրոպական այս երկիրը մեծ ցանկություն ունի հյուրընկալելու բոլոր զբոսաշրջիկներին, քանի որ Իսպանիայի տուրիզմի ոլորտն ապահովում է երկրի տնտեսության 12 տոկոս աճը: Սահմանները բացելու Իսպանիայի որոշման առաջնահերթությունը մարդկանց առողջությունն ու անվտանգությունն է: