Այն երկրները, որտեղ կորոնավիրուսի վարակը նահանջել է, կարող են առերեսվել համավարակի երկրորդ պիկի հետ, եթե կառավարություններն անմիջապես թուլացնեն կարանտինային ռեժիմն ու սահմանափակումները: Այս մասին զգուշացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ գրում Reuters լրատվական գործակալությունը:
ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների ղեկավար Մայք Ռայանի խոսքով՝ աշխարհը դեռևս գտնվում է կորոնավիրուսի հակավարակի առաջին ալիքի մեջտեղում: Ռայանը նշում է, որ մինչ շատ երկրներում վարակը նահանջում է, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, ինչպես նաև՝ Հարավային Ասիայում և Աֆրիկայում վարակի տարածման աճ է գրանցվում:
ԱՀԿ-ն զգուշացնում է, որ եվրոպական երկրներն ու Հյուսիսային Ամերիկան պետք է շարունակեն պահպանել հանրային առողջության ու սոցիալական խիստ միջոցները: