Եվրոպական շուկայում ռուսական պետական «Գազպրոմ» ընկերության հիմնական մրցակիցը՝ Կատարի Qatar Petroleum ընկերությունը, ցանկանում է Ռուսաստանին զրկել մենաշնորհից և հետագայում նվազագույնի հասցնել նրա ազդեցությունը համաշխարհային շուկաներում:
Qatar Petroleum պետական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Սաադ Շերիդա ալ-Քաաբին ասել է, որ Կատարը մտադիր է 1,5 անգամ ավելացնել հեղուկացված գազի արդյունահանումը, որը կառաքվի Եվրոպա:
Ալ-Քաաբին նշել է, որ իր երկիրը պատրաստ է գնային պատերազմի, քանի որ ամենաարդյունավետ արտադրողն է ծախսերի առումով և կարող է դիմակայել գների իջեցմանը:
Գազի արտահանումն ու հեղուկացումը Կատարում չափազանց էժան է, ինչն այդ երկրին զգալի մրցակցային առավելություններ է տալիս ռուսական «Գազպրոմի» նկատմամբ: