Պարզվել է, որ Քաթարի իշխանություններն ապրիլին մոտ 1 մլրդ դոլար փրկագին են վճարել ահաբեկչական խմբավորումների զինյալներին:
Պարսից ծոցի տարածաշրջանում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ նոր տեղեկություններ են բացահայտվում: Պարզվել է, որ Քաթարի իշխանություններն ապրիլին մոտ 1 մլրդ դոլար փրկագին են վճարել ահաբեկչական խմբավորումների զինյալներին՝ թագավորական ընտանիքի` Իրաքում գերված 26 անդամներին ու ևս 50 մարդու ազատելու համար: Նրանք գնացել էին բազեների որսի՝ Իրաքի հարավում և գերի ընկել: