Կոռուպցիայի մեջ մեղադրվող Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատարան ներկայացավ վարչապետի պաշտոնը ստանձնելուց մի քանի օր հետո:
70-ամյա Նեթանյահուն երկրի պատմության մեջ առաջին առաջնորդն է, որի նկատմամբ դատական գործ է հարուցվել կոռուպցիայի, կեղծիքների և վստահության չարաշահման մեղադրանքով: Վարչապետը մերժում է ներկայացված բոլոր մեղադրանքները: Դատարանում նա նշել է, որ այդ քրեական գործընթացի նպատակը «ցանկացած ձևով» իրեն իշխանությունից հեռացնելն է:
Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ: Նեթանյահուն միայն ասել է իր անունը և հաստատել է, որ ծանոթ է ներկայացված մեղադրանքներին: Եթե առաջին նիստին նրա ներկայությունը պարտադիր էր, հաջորդ հանդիպմանը, որը նշանակված է հուլիսի 19-ին, վարչապետը կարող է չներկայանալ:
Ի դեպ, դատարանը մերժել է դատը ուղիղ եթերով հեռարձակելու Նեթանյահուի պահանջը: