Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է երկրում անցկացված խորհրդարանի ընտրություններում իր հաղթանակի մասին: Թեպետ հաշվարկվել է քվեաթերթիկների միայն 1/4-ը, «Լիկուդ» կուսակցությունն ապահովել է ձայների ավելի քան 28 տոկոսը: Այս մասին հայտնում են Իսրայելի ԿԸՀ-ից:
«Կապույտ և սպիտակ» դաշինքի ղեկավար Բենի Գանցը ստացել է ձայների միայն 23 տոկոսը: Նախօրեին Իսրայելում տեղի ունեցած խորհրդարանի ընտրությունները 11 ամսվա ընթացքում արդեն երրորդն էին: Երկու գլխավոր քաղաքական ուժերը նախկին երկու փորձերի ժամանակ չեն կարողացել մեծամասնություն ձևավորել 120 մանդատ ունեցող Իսրայելի խորհրդարանում:
70-ամյա Բենիամին Նեթանյահուն Իսրայելն ամենաերկարը ղեկավարած բարձրաստիճան քաղաքական գործիչն է: Սա արդեն ռեկորդային հինգերորդ ժամկետն է: Նեթանյահուն ղեկավարել է 1996-1999 և 2009-ից մինչև այժմ: