Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ կոռուպցիայի գործով դատական լսումները կսկսվեն մարտի 17-ին: Այն տեղի կունենա Իսրայելում մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ անցկացվող խորհրդարանի ընտրություններից 2 շաբաթ անց: Այս մասին հայտնում են հրեական պետության արդարադատության նախարարությունից:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ ներկայացվել է կոռուպցիայի երեք մեղադրանք, որոնք կառավարության ղեկավարը չի ընդունում:
Երկրի դատախազության հավաստմամբ՝ 70-ամյա Նեթանյահուն որպես կաշառք ստացել է 264 հազար դոլար արժողությամբ նվերներ: Կառավարության ղեկավարի մեղքն ապացուցվելու դեպքում նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: