Շվեդիան մեկ շնչի հաշվով այժմ ունի կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն աշխարհում՝ ավելի, քան Մեծ Բրիտանիան, Իտալիան ու Բելգիան: Վարակի ողբերգական դեպքերի նման զարգացումով եվրոպական այս երկիրն արդեն կասկածի տակ է դնում սահմանափակումներից ու կարանտինի ռեժիմից խուսափելու իր բացառիկ ռազմավարությունը: Այս մասին տեղեկացնում է Telegraph.co.uk կայքը:
Վերջին տվյալների համաձայն՝ Շվեդիայում մեկ միլիոն բնակչի հաշվով մայիսի 13-20-ը մահացության օրական ցուցանիշը կազմել է 6.08: Սա ամենաբարձրն է աշխարհում, մինչդեռ Մեծ Բրիտանիայում, Բելգիայում և Միացյալ Նահանգներում գրանցվել է, համապատասխանաբար, 5.57, 4.28 և 4.11: