Ախթալայի հանքահարստացուցիչ ֆաբրիկայի պոչամբարը Մեծ Այրումի հարևանությամբ է՝ որոշ տների շատ մոտ: Արտահոսքից խուսափելու համար անհրաժեշտ է պարբերաբար բարձրացնել պատվարը: Սակայն, ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ՝ չեն կարողանում գործն ավարտին հասցնել, քանի որ տեխնիկայի կամ աշխատողների հայտնվելուն պես երիտասարդները փակում են ճանապարհը: Նրանք դեմ են պոչամբարի գործարկմանը: