Մեկուկես տարվա քաղաքական ճգնաժամից հետո, որի ընթացքում երեք քվեարկություն եղավ, Կնեսետում ի վերջո հաստատվեց Իսրայելի նոր կառավարությունը: Դա հնարավոր եղավ Բենիամին Նեթանյահուի և Բենի Գանցի միջև ձեռք բերված կոալիցիոն գործարքի արդյունքում: Առաջինը վարչապետ կլինի Նեթանյահուն, իսկ մեկուկես տարի անց նրան կփոխարինի Գանցը:
Վարչապետ Նեթանյահուն կարծում է, որ եկել է Արևմտյան ափի և Հորդանանյան հովտի Պաղեստինյան տարածքները բռնակցելու ժամանակը: Այս մասին նա հայտարարել է Կնեսետի նիստում՝ իր նոր կառավարությունը ներկայացնելու ժամանակ:
Նրա խոսքով ՝ հարևան պետության տարածքների բռնակցումը կդառնա «սիոնիզմի պատմության ևս մեկ փառահեղ էջ»: