Այսօրվանից Իսրայելի նոր կոալիցիոն կառավարությունը պաշտոնապես կստանձնի իր լիազորությունները: Երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նրա քաղաքական մրցակից Բենի Գանցի կառավարությունը կերդվի՝ վերջ դնելով երկրում ավելի քան 500 օր տևած ներքաղաքական լարվածությանն ու փակուղուն: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:
Նեթանյահուի նոր վարչակազմի երդմնակալության արարողությունը տեղի կունենա Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսետի քվեարկությունից հետո:
Հրեական պետությունում չնայած խորհրդարանի երեք ընտրությունների անցկացմանն ու կոալիցիոն կառավարություն ձևավորելու բազմաթիվ փորձերին՝ քաղաքական երկու մրցակիցներին անցյալ ամիս հաջողվել է համաձայնության գալ: