Վաշինգտոնը նոր մեղադրանք է ներկայացնում Պեկինին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական հարցերով խորհրդական Պիտեր Նավարոն հայտարարել է, թե Չինաստանը դիտավորյալ զբոսաշրջիկներ է ուղարկել ամբողջ աշխարհով՝ կորոնավիրուսային վարակը տարածելու համար: Այս մասին նա նա հայտարարել է ABC հեռուստաալիքի եթերում:
«Հիվանդությունն Ուհանում հայտնվեց նոյեմբերին: Պեկինը, թաքնվելով ԱՀԿ-ի թիկունքում, երկու ամիս թաքցրեց վիրուսն աշխարհից, այնուհետև ինքնաթիռներով հարյուր հազարավոր չինացիներ ուղարկեց Միլան, Նյու Յորք և ամբողջ աշխարհ` վարակը տարածելու համար»,- ասել է Նավարոն:
Նրա խոսքերով, Չինաստանը կարող էր թույլ չտալ, որ համաճարակը տարածվի՝ վիրուսը թողնելով Ուհանում: Bloomberg-ը գրում է, որ Նավարոյի մեկնաբանությունները լրացնում են կորոնավիրուսի տարածման հետ կապված ԱՄՆ-ի արշավն ընդդեմ Չինաստանի: