ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն հայտարարել է, թե նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է որոշում կայացնել COVID-19 կորոնավիրուսային համաճարակի պատճառով Չինաստանից փոխհատուցում ստանալու վերաբերյալ և սպասում է հարմար պահի:
«Սկզբում մենք պետք է կարգավորենք այս վիճակը: Երկրորդ փուլում պետք է տեղեկացնենք ամբողջ աշխարհին, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը դարձյալ մեզ անհրաժեշտ տեղեկություններ չի տրամադրում վիրուսի դեմ պայքարի համար: Այնուհետև, այս երկու փուլերից հետո, ԱՄՆ նախագահը պետք է այնպես գործի, որ Չինաստանը գիտակցի իր գործողությունների հետևանքները և համաձայնի փոխհատուցում վճարել նրանց, ովքեր ԱՄՆ-ում տուժել են համավարակից»,- ասել է պետքարտուղարը Washington Examiner-ին տված հարցազրույցում:
Պոմպեոն նշել է, որ Միացյալ Նահանգներում Պեկինից փոխհատուցում պետք է տրվի «ոչ միայն նրանց, ովքեր հիվանդացել են կամ կորցրել սիրելիներին, այլ նաև ֆինանսական վնաս կրած քաղաքացիներին: