Ռուսաստանի Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է Պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն հայտարարությունը, թե Վաշինգտոնը 100 տոկոսով պատրաստ է մրցակցային գներով ապահովել Մինսկի նավթային ողջ պահանջարկը:
Պուշկովը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, թե այսպիսի հայտարարություններն իրեն հիշեցնում են մեկ այլ ամերիկյան հայտարարություն՝ ուղղված Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին:
«Ճանաչելի է. մի ժամանակ նրանք «նոր մակարդակի բերեցին» Յանուկովիչին Ուկրաինայում: ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը կարևոր դեր խաղաց»,- գրել է Պուշկովը: