Բելառուսը Նորվեգիայից ստացել է նավթի առաջին խմբաքանակը: Ընդհանուր առմամբ, Մինսկը Նորվեգիայից գնել է 86,000 տոննա Հյուսիսային ծովի նավթ, որը մասնագետները համարում են ռուսական Ուրալ նավթի մրցակիցը: Հունվարի 1-ից Ռուսաստանը դադարեցրել է նավթի մատակարարումը Բելառուս, քանի որ կողմերը պայմանավորվածություն ձեռք չեն բերել գնի հարցում: Դեկտեմբերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամայել է այլընտրանք գտնել ռուսական նավթին: Պետության ղեկավարի խոսքով՝ բացի Նորվեգիայից, բանակցություններ են վարում նաև ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի հետ: